Հարցազրույց

29.11.2017 10:42


Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

Հայ-իսրայելական հարաբերությունների ներկայիս վիճակի, տարբեր ոլորտներում համագործակցության, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

-Հոկտեմբերի 26-ին նախագահի մակարդակով Իսրայելում ընդունելություն կազմակերպվեց, որի շրջանակում ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը պարգեւատրվեց Հոլոքոստի տարիներին մարդասիրական գործունեություն ծավալելու համար: Նա այդ ժամանակ խոսեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ:
-Եկեք, ամեն դեպքում, համաձայնենք, որ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում, եթե այն համեմատենք երեք տարի առաջ ունեցած դիրքորոշման հետ, փոխվել է Հայաստանի համար դեպի դրականը: Այս մասին փաստում է այն, որ հարցը բարձրացվել է Կնեսետի լիագումար նիստի ընթացքում, քննարկումները շարունակվել են կրթության հանձնաժողովում, որտեղ գործնականորեն հայտարարվել է հայ ազգի ողբերգությունը ճանաչելու մասին: Ես գիտեմ, թե որն է հայ ազգի ողբերգությունը. մենք հոգով եւ սրտով Հայաստանի հետ ենք, եւ ես վստահ եմ, որ Իսրայելն ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը՝ հօգուտ Հայաստանի:

-Երկու երկրների հարաբերություններում դեռեւս բաց է դեսպանատներին առնչվող հարցը: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում դրանք հիմնելու եւ դիվանագիտական հարաբերությունները նոր փուլ տեղափոխելու համար:
-Ես լիովին սատարում եմ այս գաղափարը, քանի որ այս հարցը համեմատաբար վերջերս է բարձրացվել, եւ աշխատանքներն այս հարցում նոր-նոր են սկսվել:

-Տիկին Պլոսկով, կարեւոր է նաեւ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը, ինչ-որ տեսանելի արդյունք կարելի՞ է սպասել այս հարցի առնչությամբ:
-Երկու երկրների միջեւ վիզայի ազատականացումը կարեւորագույն հարցերից է մեկն է: Այդ մասին եւս խոսվել է նախարարի հետ հանդիպմանը: Քանի որ ներկայումս Հայաստանի եւ Իսրայելի միջեւ գործում է առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ես կասկած չունեմ, որ մեր երկրների սովորական քաղաքացիների համար համաձայնագրի ընդլայնման մասին պայմանավորվածություններին կկարողանանք հասնել մոտակա ժամանակահատվածում:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը