Աշխարհ

29.11.2017 07:02


Վրացի միասեռականը և նրա իտալացի ընկերը խոչաներով ամուսնացել են Նյու Յորքում (լուսանկար)

Վրացի միասեռականը և նրա իտալացի ընկերը խոչաներով ամուսնացել են Նյու Յորքում (լուսանկար)

Վրացի ԼԳԲՏ-ակտիվիստ Դավիթ Շուբլաձեն, որը մի քանի տարի առաջ տեղափոխվել էր ԱՄՆ, ամուսնացել է իր իտալացի ընկերոջ հետ: Հարսանեկան արարողության լուսանկարներն ու տեսագրությունը Շուբլաձեն տեղադրել է Facebook-ի իր էջում:

Հանդիսավոր արարողությանը նորապսակները ներկայացել են ավանդական վրացական հագուստով՝ չոխայով: On.ge առցանց պարբերականին Շուբլաձեն հայտարարել է, որ դա քաղաքացիական և կրոնական հարսանիք էր: Նրա խոսքով՝ այդ հանդիսավոր օրը չոխա կրելը միանշանակ պետք է հավասարեցնել քաղաքական հայտարարության հետ:

«Ինչո՞ւ չոխայով: Իսկ ինչո՞ւ ոչ: Հենց վրացիների՝ չոխայի նկատմամբ սակրալ վերաբերմունքի պատճառով էլ մենք որոշեցինք այն օգտագործել մեր արարողության մեջ: Ես՝ որպես վրացի, որպես Վրաստանի քաղաքացի, կարիք չունեմ որևէ մեկից թույլտվություն ստանալ չոխա կրելու համար: Որպես ԼԳԲՏ-ակտիվիստ՝ ինձ համար քաղաքական ակտ էր՝ միասեռ ամուսնություն կնքելիս օգտագործել ամենակեղծ մասկուլինային հագուստը և դրանով ընդգծել, որ ցանկացած մարդ իրավունք ունի անել այն, ինչ ցանկանում է: Առնվազն օգտագործել այն հագուստը, որն իրեն դուր է գալիս: Դա իմ նվերն է այն ուռա-հայրենասերներին և կեղծ կրոնապաշտներին, որոնք թաքվնելով Հիսուսի անվան տակ, պատրաստ են հետապնդել և սպանել…»,- On.ge-ին ասել է Դավիթ Շուբլաձեն:

Նույն՝ On.ge-ի հետ զրույցում Դավիթ Շուբլաձեն խոսել է նաև այն խնդիրներից, որոնք իրեն ստիպել են հեռանալ Վրաստանից:

«Վրաստանում խոստովանելը, որ դու միասեռական ես, բերում է մի շարք խնդիրներ… Վրաստանում ապրելու վերջին տարում ես երեք անգամ ստիպված եմ եղել փոխել բնակարանս: Ամեն անգամ հեռուստաահաղորդումներում որպես միասեռական ակտիվիստ ներկայանալուց հետո սկսում էի նոր բնակարան փնտրել: Իմ յուրաքանչյուր գործողություն ուղեկցվում էր հայհոյանքով ու սպառնալիքների ալիքով: Բնակարանում, որտեղ ապրում էի հարևանների հետ, աշխատավայրում, կյանքի յուրաքանչյուր փուլում ստիպված էի պայքարել խարանի դեմ: Բարդություններ էին առաջ գալիս ընկերներիս հետ, քանի որ բազմիցս դարձել եմ ստորացումների ու ծաղրի, ագրեսիայի օբյեկտ, ծեծի էի ենթարկվում… Վրաստանում լինել ԼԳԲՏ-ակտիվիստ շատ բարդ է, անհրաժեշտ է հատուկ բարոյական նախապատրաստվածություն»,- ասում է Շուբլաձեն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ տեղափոխվելը կտրուկ փոխել է իր կյանքը:

«Ես երջանիկ եմ այս երկրում, երբեք ստիպված չեմ եղել թաքցնել իմ էությունը, ստիպված չեմ լինում այս թեմայով խոսելիս մտածել բառերն ընտրելիս… Այստեղ ոչ մեկին չի հետաքրքրում՝ ում հետ եմ ես քնում, ում հետ եմ կիսում բնակարանս: ԱՄՆ-ում կյանքի գլխավոր պայմանն է՝ լինել օրինավոր մարդ և լավ քաղացի»,- ասել է նա:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը