Լրահոս

28.11.2017 21:13


Կիևում հայ երիտասարդի առևանգման վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմիններին որևէ հաղորդում ներկայացվելու վերաբերյալ տվյալներ չկան

Կիևում հայ երիտասարդի առևանգման վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմիններին որևէ հաղորդում ներկայացվելու վերաբերյալ տվյալներ չկան

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հայ երիտասարդի առևանգման վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմիններին որևէ հաղորդում ներկայացվելու վերաբերյալ տվյալներ չկան։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ Դատախազությանը նման դեպքերում իրավական օգնության մեխանիզմներով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ են հիմքեր, այսինքն առնվազն համապատասխան դիմում։

Այս պահի դրությամբ տվյալներ չկան, որ իրավապահ մարմիններին Հայաստանի քաղաքացու՝ Ուկրաինայում առևանգված լինելու վերաբերյալ որևէ հաղորդում է ներկայացվել։

Աբրահամյանը նաև նշեց, որ նման հիմքի առկայության դեպքում Դատախազությունն իր իրավասության շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:

Նշենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների առևանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է:

Թե որտեղ է երիտասարդը պահվում ինչի վիճակում է, որևէ այլ տեղեկություն հայտնի չէ:

Սակայն նշվում է, որ երիտասարդի ընտանիքը կատարվածի մասին տեղեկացել է ավելի ուշ՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով, իսկ առևանգումից հետո տղայի բնակարանից նաև գողություն է կատարվել։

Այս խորագրի վերջին նյութերը