Աշխարհ

28.11.2017 17:28


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին իրականացնում է առաջին բեռնափոխադրումները

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին իրականացնում է առաջին բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 30-ին շահագործման հանձնված, Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը սկսել է իր գործունեությունը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նոյեմբերի 28-ին գնացքը Թուրքիայի Մերսին քաղաքից Կարսի, Թբիլիսիի տարածքով շարժվելու է դեպի Բաքու:

Ուղերթի ընթացքում 16 վագոններով գնացքը Բաքու է տեղափոխելու 650 տոննա սոյայի փոշի և կերամիկայի համար նախատեսված սոսինձներ: Սպասվում է, որ 2100կմ ճանապարհը գնացքը կանցնի 96 ժամում:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվել էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի շրջանակում։

Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007-ին: Սկզբնական արժեքը գնահատվել էր $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն-ը՝ թուրքական, սակայն հետագայում պայմանագրի ֆինանսական հարցը վերանայվեց:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը