Լրահոս

28.11.2017 10:40


Հրապարակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը (ուղիղ միացում)

Հրապարակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը (ուղիղ միացում)

Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել խոսքով։

-Փորձել են Բաբայանին ներկայացնել կրիմինալ։ Ձե՛ր խնդիրն է։ Անկեղծ եմ ասում՝ արդարացման համար, փորձեմ ես չհասկանամ՝ պատվերը որտեղից է գալիս, էդ մարդը չեմ։ Շատ լավ գիտեմ՝ ոտքերը որտեղից են, ականջները՝ որտեղից։ Կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի՛ կարելի տրորել, թքե՛լ պետության վրա։ Չի՛ կարելի ուղղակի, եթե ուզում եք պետություն դառնալ։ Բաբայանը մի տարի ավել նստի, մի տարի պակաս, դուք հարց չեք լուծելու։ Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ոչ մի դեպքում,-մասնավորապես հայտարարել էր Սամվել Բաբայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը