Լրահոս

27.11.2017 20:06


Վրաերթի են ենթարկվել 58-ամյա, 33-ամյա, 39-ամյա, 28-ամյա և 31-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 58-ամյա, 33-ամյա, 39-ամյա, 28-ամյա և 31-ամյա քաղաքացիներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Չարենցի և Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը հրաժարվել է դիմել բուժօգնության:
Ոստիկանության ծառայողների կանչով դեպքի վայր է մեկնել «շտապօգնության» խումբը և տուժողին ցուցաբերել բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.45-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ.Լուսավորչի փողոցի թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցի թիվ 14 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գլխավոր ճանապարի 1-ին փողոցի վրա վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը