Ախալքալաքում թալանել են հայ պատգամավորի կահույքի սրահը
Գողություն Ախալքալաքում: Այս անգամ գողերի թիրախում է հայտնվել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահը:
Նոյեմբերի 26-ի գիշերը լույս 27-ի առավոտը գողերը ջարդել են Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12 000 դոլար կանխիկ գումար: Գողերը իրենց հետ են տարել նաև կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները:
Առավոտվանից տեղում աշխատում է ոստիկանությունը: Տարվում է հետաքննություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն: Նախաքննություն է իրականացվում Ախալքալաքի ոստիկանության քննչական վարչության կողմից:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Ախալքալաքում հաճախակի են դարձել առանձնապես խոշոր չափի կողոպուտի դեպքերը: Սակայն ոստիկանության կողմից բացահայտված գործերը նվազում են: Այնուամենայնիվ Ախալքալաքում մարդիկ վախով են ապրում, ինչ իմանաս հաջորդն ում են թալանելու։

Աղբյուրը՝ jnews.ge