Բաքվի «խնդրանքով» Արցախին ԱԹՍ-ով հարվածած իսրայելական ընկերությանը «հարվածում են» ներդրողները
Իսրայելական Aeronautics Defense Systems Ltd. (ADS` խմբ.) անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության ներդրողները ADS-ի դեմ 115 մլն ԱՄՆ դոլարի դատական հայց են ներկայացրել: Ընկերությունը Բաքվի «խնդրանքով» հայկական դիրքերին մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու գործի քննության ընթացքում հսկայական ֆինանսական վնասներ է կրում: Հայցի մասին հայտնել է Իրայելի խորհրդարանի (Կնեսսետ) պատգամավոր Թամար Զանդբերգը. փոխանցում է իսրայելական CTech մասնագիտացված կայքը:
Կնեսսետի պատգամավորը դիմել է այդ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին՝ առաջարկելով դադարեցնել Ադրբեջանին անօդաչուներ վաճառելու այդ ընկերության արտոնագիրը՝ կից ներկայացնելով նաև դատական հայցի մասին մանրամասներ:
Միջադեպի մասին հայտնի էր դարձել դեռևս օգոստոսի 13-ին: Իսրայելական պարբերականներից մեկը հայտնել էր, որ Ադրբեջանի բանակի ներկայացուցիչները իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել էին նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Նշվում էր, որ թեև իսրայելցի օպերատորները հրաժարվել են՝ այն գործադրել են նույն իսրայելական պատվիրակության ղեկավարները:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում սկսված հետաքննության արդյունքում նախ կասեցրել են Ադրբեջանին տվյալ տեսակի մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը, ապա նաև գործի քննությունը ՊՆ-ից հանձնել Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին:
Ըստ որում, յուրաքանչյուր նոր զարգացմանը զուգահեռ իսրայելական ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը կտրուկ ընկնում էր: Իսրայելական CTech կայքի տվյալներով՝ նոյեմբերի 14-ին քրեական գործի մասին հայտնելուց հետո բաժնետոմսերը մեկ օրում ևս 20 տոկոսով արժեզրկվել էին: Արդեն նոյեմբերի 15-ի դրությամբ ընկերության շուկայական կապիտալիզացիան (բոլոր բաժնետոմսերի ընդհանուր գինը) նախկին 213 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն կազմում էր 169 մլն դոլար:
Այսպիսով միջադեպի և դրա շուրջ ստեղծված աղմուկի, հետաքննության արդյունքում Ադրբեջանին անօդաչուներ վաճառող ընկերությունը ֆինանսական վնասներ է կրում: Ներդրողների դատական հայցը կարող է ավելի ծանր իրադրություն ստեղծել: Հավելենք, որ ADS-ն Ադրբեջանին ոչ միայն վաճառում է անօդաչուներ, այլև Ադրբեջանում գործում է այդ ընկերության ԱԹՍ-ների հավաքման համատեղ գործարան:

Աղբյուրը՝ razm.info