Լրահոս

01.02.2010 11:32


Ձնաբուք

Հունվարի 30-ին, ժամը 01.45-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել, եւ անհրաժեշտ է օգնություն:

Գավառի «Ճանշինի» աշխատակիցների կողմից ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերվել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 07 ՍՏ 994 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհին արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, եւ դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարար ջոկատի փրկարարների օգնությամբ 14 ավտոմեքենա դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:Աշխատանքներն ավարտվել են ժամը 20.45-ին:

Հունվարի 31-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով 5 ավտոմեքենա է ար­գե­լա­փակ­վել:

Ժամը 22.45-ի դրությամբ «Ճանշինի» աշխատակիցների կողմից ճանապարհը մաքրվել է, երթեւեկու­թյու­նը' վերականգնվել:

Այս խորագրի վերջին նյութերը