Լրահոս

27.11.2017 10:28


30-ամյա վարորդը ВАЗ 21140-ով դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր

30-ամյա վարորդը ВАЗ 21140-ով դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Հարությունյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի MP 994 T 50 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Այգեստանճ-Դվին ավտոճանապարհի Հնաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 59-ամյա Ջուլյետա Հարությունյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 40-ամյա Շուշան Հարությունյանն ու 16-ամյա Անի Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Հակոբյանը սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը