Աշխարհ

27.11.2017 09:45


Թուրքիայում հայկական եկեղեցական միության վրա հարձակման գործով ձերբակալված կա

Թուրքիայում հայկական եկեղեցական միության վրա հարձակման գործով ձերբակալված կա

Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական կազմակերպության վրա հարձակման գործով մեկ հոգի բերման է ենթարկվել:

Նոյեմբերի 25-ին Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել էին «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Բարեբախտաբար հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էին միայն շենքի ապակիները:

Ինչպես հայտնում է թուրքական «Gazetekarınca»-ն դեպքի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները և նախօրեին ձերբակալել ոմն Օ. Գ.-ի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մալաթիայում անհայտ անձիք գիշերով ներկով տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը