Լրահոս

01.02.2010 11:31

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավատում է Կիպրոսի միավորմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանոզմունք է հայտնել, որ Կիպրոսի հարավային և հյուսիսային հատվածների կառավարությունները մոտ ապագայում կկարողանան միավորման շուրջ ձեռք բերել պայմանավորվածություն։ ՄԱԿ-ի ղեկավարը ժամանել է Կիպրոս՝ բանակցելու կղզու հունական և թուրքական հատվածների առաջնորդների հետ։ Նա ընդգծել է, որ միավորման համար անհրաժեշտ է լինելու «խիզախություն, ճկունություն, հեռատեսություն և փոխզիջման ձգտում»։ «Ես հրաշալի հասկանում եմ, որ Կիպրոսի խնդրի լուծումը հեշտ գործ չէ և գիտեմ, թե ինչ դժվարությունների հետ ենք բախվելու։ Սակայն համոզված եմ, որ լուծումը միանգամայն հնարավոր և իրագործելի է»,-ասել է Պան Գի Մունը։

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպելու է Կիպրոսի հարավային հատվածի ղեկավար Դեմիտրես Քրիստոֆիասի և հյուսիսային հատվածի ղեկավար Ալի Թալաթի հետ։

Կիպրոսի երկու հատվածների միջև խաղաղ բանակցությունների վերջին փուլը շարունակվում է 2008թ.-ի սեպտեմբերից։

Ըստ «BBC»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։