Աշխարհ

26.11.2017 15:08


Մեսսի. «Որդիս երբեմն ինձ հայրիկ չի ասում»

Մեսսի. «Որդիս երբեմն ինձ հայրիկ չի ասում»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր որդին ժամանակ առ ժամանակ իրեն հայրիկ չի անվանում:

«Երեխաներն ինձ հազվադեպ են խնդրում իրենց հետ ֆուտբոլ խաղալ: Փորձում ենք տանն աշխատանքիս մասին զրույցներ չունենալ: Մենք քննարկում ենք հիմնականում կարևոր իրադարձությունները: Տիագոն արդեն ինչ-որ չափով հասկանում է ֆուտբոլից: Երբեմն նա գալիս է խաղադաշտ: Լինում է, երբ նա ինձ դիմում է անունով, ինչպես երկրպագուները»,- արգենտինացու խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը