Ներքնազգեստը, որը համարվում է Եղիսաբեթ Երկրորդինը, վաճառքի է հանվել ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է «TMZ.com»-ը։
Կայքի տեղեկությամբ' թագուհու անձնական իրը պատկանել է Ֆլորիդայի բնակիչ Ջոզեֆ դե Բիչկե Դոբրոնիին, ով մահացել էր 2010թ. ամռանը։ Թե ինչպես է Եղիսաբեթ Երկրորդի անվանական ասեղնագործությամբ և ժանեկազարդ ներքնազգեստը հայտնվել ամերիկացու մոտ, չի նշվում։ Հայտնի է միայն, որ 1968թ. Չիլի թռչելու ժամանակ թագուհին ներքնազգեստը մոռացել էր մասնավոր ինքնաթիռում։ Այդ ժամանակ էլ այն հայտնվել է դե Բիչկե Դոբրոնիի մոտ, ով ավելի քան 40 տարի պահել է։
Ըստ կայքի՝ բրիտանական «Hansons Auctioneers and Valuers» աճուրդի տունը նախատեսել է գնել ներքնազգեստը, որից հետո աճուրդի հանել և վաճառել շուրջ 6 հազ. ֆունտ ստեռլինգով։ Հատկանշական է, որ «Hansons Auctioneers and Valuers»-ը արդեն ունեցել է թագավորական ներքնազգեստ վաճառելու փորձ՝ 2008թ. նա աճուրդի էր հանել Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի ներքնազգեստը։
Եղիսաբեթ Երկրորդի ներքնազգեստը աճուրդի կհանվի