Իրանում արգելվել են Բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կուելյոյի գրքերը
Ինչպես տեղեկացնում է «vz.ru» կայքը, Բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կուելյոն հայտարարել է, թե Իրանում իր գրքերն արգելվել են:
-Հուսով եմ՝ այս թյուրիմացությունը կլուծվի այս շաբաթվա ընթացքում։ Սպասում եմ այս հարցում բրազիլական կառավարության աջակցությանը,-ասել է գրողն իր բլոգում։
Կուելիոն նաև գրել է՝ չի կարողանում հասկանալ, թե Թեհրանն ինչու է արգելում իր գրքերը: Բանն այն է, որ Կուելիոյի գրքերն արգելելու որոշումը պայմանավորված է Իրանում դրանց հրատարակությամբ զբաղվող Արաշ Խեջազիի հետ մտերմությամբ: Վերջինս ստիպված է եղել երկրից հեռանալ այն բանից հետո, երբ փորձել է 2009թ. մահապատժից փրկել մի երիտասարդ կնոջ:
Հավելենք նաև, որ Կուելիոն ժամանակակից գրականության վառ նեկայացուցիչներից է ու ամենակարդացվող հեղինակներից մեկը: Միայն Իրանում վերջին 12 տարում վաճառվել է նրա գրքերից վեց միլիոնը: