Լրահոս

26.11.2017 10:26


Արտակարգ դեպք Երևանում. 4 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում. 4 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երիտասարդներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հրաչ Սարգսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Հակոբ Մարտիրոսյանը՝ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Ավագյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին որևէ տեղեկություն հայտնել, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ քննիչ Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը