Աղբյուր. Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի Բորուսիա
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին «The Times»-ին հղում կատարելով` հայտնում է «101 Great Goals»-ը:
Պարբերականի տեղեկություններով, անգլիական ակումբը դեմ չէ վաճառել 28-ամյա հայ ֆուտբոլիստին,որպեսզի փոխհատուցի այն գումարի մի մասը, որը ծախսել էր 2016 թվականին նրան ձեռքբերելու համար:
Եթե Մխիթարյանի հնարավոր վաճառքի վերաբերյալ մանկունիացիների ղեկավարության դիրքորոշումը չփոխվի, ապա «Բորուսիան» կլինի առաջինը, ով կփորձի ձեռք բերել կիսապաշտպանին և դրա համար կարող է համապատասխան առաջարկ անել:
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը 2013-2016 թվականներին հանդես է եկել գերմանական ակումբում, ինչից հետո տեղափոխվել է ՄՅՈւ 26,3 մլն ֆունտի դիմաց (մոտ 30 մլն եվրո):
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը ՄՅՈւ-ի կազմում Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի շրջանակում ընդհանուր առմամբ 15 հանդիպման է մասնակցել` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր. Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի Բորուսիա
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին «The Times»-ին հղում կատարելով` հայտնում է «101 Great Goals»-ը:
Պարբերականի տեղեկություններով, անգլիական ակումբը դեմ չէ վաճառել 28-ամյա հայ ֆուտբոլիստին, որպեսզի փոխհատուցի այն գումարի մի մասը, որը ծախսել էր 2016 թվականին նրան ձեռքբերելու համար:
Եթե Մխիթարյանի հնարավոր վաճառքի վերաբերյալ մանկունիացիների ղեկավարության դիրքորոշումը չփոխվի, ապա «Բորուսիան» կլինի առաջինը, ով կփորձի ձեռք բերել կիսապաշտպանին և դրա համար կարող է համապատասխան առաջարկ անել:
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը 2013-2016 թվականներին հանդես է եկել գերմանական ակումբում, ինչից հետո տեղափոխվել է ՄՅՈւ 26,3 մլն ֆունտի դիմաց (մոտ 30 մլն եվրո):
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը ՄՅՈւ-ի կազմում Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի շրջանակում ընդհանուր առմամբ 15 հանդիպման է մասնակցել` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը՝ armsport.am