Աշխարհ

25.11.2017 12:02


Սեռական սկանդալներ` ԱՄՆ նախագահների մասնակցությամբ (տեսանյութ)

Սեռական սկանդալներ` ԱՄՆ նախագահների մասնակցությամբ (տեսանյութ)

Նախագահ Լինդոն Ջոնսոնը փայլուն օրենսդիր եւ հաջողակ ղեկավար էր, սակայն նա եղել է նաեւ հայտնի կնամոլ:

Նա առաջինը չէր: Պատմաբանների խոսքով, Թոմաս Ջեֆերսոնը երեխաներ ուներ իր ստրուկ Սալլի Հեմմինգզից:

Պատմաբան Ռիվզի խոսքով, նախագահների կողմից ամուսնական երդման խախտումը զարմանալի չէ.

«Ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ՝ գայթակղություն»:

Ջոն Քենեդին հայտնի էր բազմաթիվ սիրախաղերով Սպիտակ տունը զբաղեցնելու ընթացքում: Սակայն, հասուն մարդկանց միջեւ կողմերի համաձայնությամբ սեռական հարաբերությունները չեն արգելվում.

«Այստեղ կարեւոր է պարզ տարբերակել 14 տարեկան աղջկան հետապնդող մարդուն մյուսից, ով սեռական հարաբերություններ ունի չափահաս կնոջ հետ` նրա համաձայնությամբ», - նշում է Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբան Արիելա Գրոսը:

Բիլ Քլինթոնի սեռական սկանդալը զարգանում էր համացանցի տարածման արեւածագին:

«Քլինթոնի բախտը բերեց, համացանցի զարգացման այսօրվա պայմաններում նրան պաշտոնազրկելու էին», - նշում է Ռիչարդ Ռիվզը:

Դոնալդ Թրամփի՝ 2005-ին արված եւ 2016-ին հրապարակված ձայնագրությունները՝ նույն շարքից էին:

«Կանանց մարմնի ինտիմ մասերին դիպչելն անշուշտ հանցանք կլիներ, սակայն, մեր միակ ապացույցներն այս դեպքում նրա սեփական բառերն են», - ընդգծում է Գրոսը:

Ռիչարդ Ռիվզի խոսքով, պետք է հիշել նաեւ, որ տղամարդիկ սիրում են ուռճացնել իրենց արկածները: Ավելին, կինն ու տղամարդը կարող են տարբեր ձեւով գնահատել իրենց միջեւ տեղի ունեցած նույն դրվագը: Միանշանակ է միայն, որ սեռական ոտնձգությունների զոհերն իրենց ավելի ինքնավստահ են զգում, ու թեեւ ոչ բոլոր մեղադրանքներն են հավաստի, իշխանություն ունեցող անձինք չեն կարող այլեւս փակ դռների հետեւում կատարել իրենց արարքները:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը