Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանրապետության ղեկավարի և Հանրային խորհրդի անդամների քննարկման թեմաների առանցքում եղել են առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրները: Նախագահն արդյունավետ է համարել նման ձևաչափով հանդիպումները, երբ հիմնական ուշադրությունը բևեռվում է ընտրված որոշակի մեկ-երկու հարցի վրա' բացառելով մակերեսային մոտեցումը և հնարավորություն ընձեռելով համակողմանիորեն անդրադառնալ քննարկվող հարցերին ու ներկայացված առաջարկություններին:
«Կարծում եմ, որ մենք 2011թ. առաջին եռամսյակում կփորձենք ի մի բերել մեր աշխատանքը, տեսնել, թե ի՞նչ ենք կարողացել անել: Ես էլ կփորձեմ ձեզ ներկայացնել, թե իմ առօրյա աշխատանքում ինչպե՞ս եմ հաշվի առնում այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ, մեր հանրությանը:
Մենք Հանրային խորհուրդն ստեղծել ենք, որպեսզի կարողանանք ապահովել հետադարձ կապը, կարողանանք մեր աշխատանքում հաշվի առնել հասարակության բոլոր այն շերտերի կարծիքը, որոնք ընդգրկված չեն այլ ընտրովի կամ ներկայացուցչական մարմիններում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հիմնական հարցի քննարկումը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հակիրճ ներկայացրել է Խորհրդի անցած ամիսների գործունեությունը, նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, լսել այսօր նրանց ամենաշատը մտահոգող խնդիրներն ու դրանք քննարկել Խորհրդում:
Անդրադառնալով հիմնական թեմային' Վ. Մանուկյանը նշել է, որ կրթությանը վերաբերվող խնդիրները Խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում են, և կարևորությունից ելնելով, քննարկման համար առանձնացվել են Հայաստանի Հանրապետությունում կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Դրանք, Նախագահի հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, հանրակրթական հարցերին նվիրված աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Ղազարյանը: Նա ներկայացրել է նաև Հանրային խորհրդի առաջարկները, որոնք վերաբերել են դպրոցների ուսումնական ծրագրի շրջանակներում աշակերտների և ուսուցիչների ծանրաբեռնվածության նվազեցմանը, կրթական ոլորտի կառավարման խնդիրներին, ուսուցողական հեռուստահաղորդումների կարևորությանը, հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածության ապահովմանը, բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում դասավանդող ուսուցիչների խնդիրներին:
Ծավալված քննարկումների ժամանակ Կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է բարձրացված բոլոր հարցերին:
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամները խոսել են նաև տարբեր բնագավառներում հասարակությանը հուզող այլ խնդիրների մասին: