Աշխարհ

25.11.2017 09:08


Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է

Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է

1981թ.-ից ամբողջ աշխարհի կին-ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օր: 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women):

ՄԱԿ-ն առաջարկեց կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և ոչ կառավարական կազմակերպություններին այդ օրը անցկացնել միջոցառումներ՝ ուղղված հասարակայնության ուշադրության գրավմանը այդ խնդրին:

Օրվա պատմական նախադրյալը դարձել է իրադարձությունը, որը տեղի է ունեցել 1961թ. Դոմինիկյան Հանրապետությունում: Դոմինիկյան դիկտատոր Ռաֆայել Տրուխիլոյի (Rafael Trujillo) հրամանով գազանաբար սպանվել էին Միրաբալ երեք քույրերը (Mirabal sisters), ովքեր քաղաքական ակտիվիստներ էին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը