Լրահոս

01.02.2010 12:19


Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկեցին

Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկեցին

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, մեկնարկեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքները։ Փետրվարի 1-4-ի քառօրյա նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է 78 հարց, միջազգային 14 պայմանագիր։

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ այսուհետ յուրաքանչյուր քառօրյայի առաջին օրը խորհրդարանում կազմակերպվելու են բաց դասեր, և հանրապետության քաղաքների և գյուղերի բոլոր դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել նիստերին: Այսօր արդեն Երևանի վարչական բոլոր շրջաններից որոշակի թվով աշակերտներ մասնակցում էին բաց դասին:

Նշենք, որ գրանցված 116 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 118-ը։

Որպես նորամուծություն՝ նկատենք, որ խորհրդարանի շենքում կրկին գորգերի փոփոխություն էր տեղի ունեցել:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը