Լրահոս

01.02.2010 10:37

Էրդողան. «Մենք պարզապես խնդրում ենք, որ Հայաստանը հարգի ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերը»

Էրդողան. «Մենք պարզապես խնդրում ենք, որ Հայաստանը հարգի ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերը»

«Մենք ինչ-որ անբնական բան չենք խնդրել. մենք պարզապես խնդրել ենք, որ Հայաստանը հարգի ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերը, ուր սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Անձամբ ես խնդրել եմ ԱՄՆ նախագահ Օբամային, ՌԴ նախագահ Մեդվեդևին և ՌԴ վարչապետ Պուտինին օժանդակել այս հարցում»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Պատասխանելով թուրքական մի շարք թերթերի գլխավոր խմբագիրների հարցերին՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը լուրջ չի վերաբերվել հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին։ «Հայաստանի ՍԴ որոշումը մեզ մոտ տպավորություն է ստեղծել, որ հայկական կողմը ցանկանում է վերանայել դրանք։ Երևի դրանով Սերժ Սարգսյանը փորձում է ամրապնդել իր դիրքերը երկրի ներսում։ Սակայն այդ հանգամանքը մեզ ոչ մի ձևով չի կարող բավարարել»,-ասել է Էրդողանը։ Նա նշել է, թե Անկարան առանց որևէ փոփոխությունների և լրացումների արձանագրությունները փոխանցել է խորհրդարան՝ ավելացնելով. «Մենք չենք կարող խառնվել մեր օրենսդիր մարմնի գործերին։ Իսկ որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, մենք միայն մի բան ենք խնդրել՝ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։

Ըստ «TRT»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։