Լրահոս

24.11.2017 13:37


Արգենտինայի Սան Լուիս նահանգում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Արգենտինայի Սան Լուիս նահանգում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Արգենտինայի Սան Լուիս նահանգը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:

Այդպիսով, Սան Լուիսը դարձել է Արգենտինայի 20-րդ նահանգը, որն ընդունել է նմանատիպ օրենք: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

Սան Լուիսի խորհրդարանը միաձայնորեն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքի օգտին, իր համերաշխությունն է հայտնել հայ համայնքին, ինչպես նաև պատրաստակամություն ցուցաբերել՝ նահանգային մակարդակով իրականացնել հիշատակի միջոցառումները:

Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյանը ողջունել է օրենքի ընդունումը՝ նշելով, որ այդ օրենքով վավերցավել է այն կոնսենսուսը, որը Հայկական հարցի նկատմամբ գոյություն ունի տարածաշրջանային, ազգային և դաշնային մակարդակում: «Սա կլինի հարթակ, որի միջոցով առավել սերտ աշխատանք կտարվի Սան Լուիսի հանրության հետ՝ մասնավորապես կրթության ոլորտում եւ հիշողությունները փոխանցելու գործում»,- ասել է Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյան:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը