Լրահոս

01.02.2010 09:10

Դմիտրիյ Մեդվեդևի և Աբդուլա Գյուլի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Դմիտրիյ Մեդվեդևի և Աբդուլա Գյուլի միջև  տեղի է ունեցել հեռախոսազրույց

Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը, Դմիտրիյ Մեդվեդևի և Աբդուլա Գյուլի միջև, թուրքական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հեռախոսազրույց։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային ոլորտում ռուս-թուրքական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ մտքեր փոխանակելիս, Աբդուլա Գյուլը բարձր է գնահատել Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու գործում։

Մոտ ժամանակներս ռուս-թուրքական հարաբերությունների կենտրոնական հարցը, երկու կողմերի կարծիքով,  կոչված  է լինել  ՌԴ նախագահ Դմիտրիյ Մեդվեդևի այցը Թուրքիա։ Ընթացիկ տարվա մայիսին կայանալիք այցի վերաբերյալ համաձայնությունը հաստատվել է զրույցի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։