Լրահոս

01.02.2010 10:20


Հայաստանի և Վրաստանի միջև օդային կապը ժամանակավորապես դադարեցվել է

Հայաստանի և Վրաստանի միջև օդային կապը ժամանակավորապես դադարեցվել է

Հայաստանի և Վրաստանի միջև փետրվարի 1-ից ժամանակավորապես դադարեցվել է օդային կապը։

Ինչպես հաղորդել է Միասնական տրանսպորտային աշխատակազմը, թռիչքի դադարեցումը կրում է զուտ սեզոնային բնույթ։

Չվերթները չեն իրականացվի ուղևորների հոսքի բացակայության պատճառով։ 

Թբիլիսի-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնում է հայկական «Արմավիա» ավիաընկերությունը։ Այդ ուղղությամբ առաջին չվերթն ավիաընկերությունն իրականացրել է 2009թ մարտի 14-ից։

Ըստ «Грузия Онлайн»–ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը