Լրահոս

24.11.2017 07:56


Որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց

Որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը՝ 07:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորհայք, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը