Աշխարհ

23.11.2017 20:47


Օզիլը Բարսելոնայում ցանկանում է տարեկան 10 մլն եվրո ստանալ

Օզիլը Բարսելոնայում ցանկանում է տարեկան 10 մլն եվրո ստանալ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա», վստահեցնում է «AS»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, գերմանացի ֆուտբոլիստն արդեն իր պահանջներն է ներկայացրել կատալոնական ակումբի ղեկավարությանը:

Այսպես, Օզիլը «Բարսելոնայում» ցանկանում է տարեկան 10 մլն եվրո վաստակել:

Ակումբում այսպիսի պայմաններն ընդունելի են համարում, քանի որ Օզիլի տրանսֆերը ձմեռային պատուհանի ընթացքում այնքան էլ թանկ չի արժենա «Բարսելոնայի» համար, քանի որ ֆուտբոլիստը պայմանագիրն ավարտվում է լոնդոնյան ակումբի հետ: Հաղորդվում էր, որ «Արսենալը» «Բարսելոնայից» 20 մլն եվրո է պահանջում Օզիլի համար:

Բացի դա, լոնդոնցիները նախընտրում են 29-ամյա Օզիլին վաճառել իսպանական Պրեմիեր-լիգա, քան նրան բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ», որը ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը