Աշխարհ

23.11.2017 16:04


Պետական միասնական քննությունները կանցկացվեն միայն վրացերենով

Պետական միասնական քննությունները կանցկացվեն միայն վրացերենով

2018 թվականից Վրաստանում պետական միասնական քննություններին կամընտրական առարկաները դիմորդներն այլևս չեն կարողանա հանձնել ռուսերենով, դրանք կանցկացվեն վրացերենով։

Ըստ փոփոխությունների՝ բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր հիմնական կրթությունը ստացել են «բռնազավթված տարածքներում»: Վերջիններս կկարողանան մաթեմատիկայի, պատմության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության ընդունելության քննությունները հանձնել ռուսերենով:

Հաշվի առնելով առանձնահատկությունները, փոփոխությունները չեն վերաբերում ընդհանուր ունակությունների քննությանը: Այս քննությունը կանցկացվի վրացերենով, հայերենով, ադրբեջաներենով, աբխազերենով, օսերենով եւ ռուսերենով։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը