Լրահոս

23.11.2017 09:27


Հրդեհ է բռնկվել Վանաձորում գտնվող ռեստորանային համալիրում

Հրդեհ է բռնկվել Վանաձորում գտնվող ռեստորանային համալիրում

Նոյեմբերի 23-ին, ժամը 06:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մայմեխի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող ռեստորանային համալիրում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:11-ին, մարվել՝ 08:06-ին: Ամբողջությամբ այրվել է համալիրի հյուրասենյակներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը