Աշխարհ

23.11.2017 09:01


Մոուրինյուն Մխիթարյանին չի հայտավորել, որովհետև այժմ ունի Պոգբա, Ֆելայնի, Էրերա Մատիչ ու Մաքտոմինի

Մոուրինյուն Մխիթարյանին չի հայտավորել, որովհետև այժմ ունի Պոգբա, Ֆելայնի, Էրերա Մատիչ ու Մաքտոմինի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին անդրադարձել է հարցին, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Նյուքասլի» հետ հանդիպմանը (4:1):

«Երբ վնասվածք ունեցողներ չունենք, ապա որոշ օղակներում մենք շատ տարբերակներ ենք ունենում: Այժմ ես ունեմ Պոգբա, Ֆելայնի, Էրերա, Մատիչ ու Մաքտոմինի: Ենթադրում եմ, որ հաջորդ շաբաթ էլ կհարցնեք, թե ինչու այդ ֆուտբոլիստը չի խաղում: Միկին չխաղաց, քանի որ այդ խաղում մենք շատ տարբերակներ ունեինք: Ես որոշեցի խաղադաշտ մտցնել Ռեշֆորդին ու Մարսյալին միասին: Շաբաթներ շարունակ հարցնում էին՝ ինչո՞ւ նրանք միասին չեն խաղում: Այժմ պատկերը կրկնվում է Մխիթարյանի դեպքում: Պատասխանը շատ պարզ է՝ ես կարող եմ խաղադաշտ մտցնել 11 հոգու, քանի դեռ կանոնները չեն փոխվել»,-ասել է Մոուրինյուն:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում շվեյցարական «Բազելի» հետ խաղի հայտացուցակից նույնպես բացակայում էր Մխիթարյանը։

Հանդիպումն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությամբմիակ գոլը խփել է Մայքլ Լանգը՝ 89-րդ րոպեին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը