Լրահոս

01.02.2010 16:23


Ալ. Իսկանդարյան. «Սխալվում են նաև քաղաքագետները»

Ալ. Իսկանդարյան. «Սխալվում են նաև քաղաքագետները»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցվի, ֆորմալ առումով հարաբերությունների վատթարացում չի լինի։

-Ֆորմալ առումով նման բան չի լինի, որովհետև ոչ մի դիվանագիտական հարաբերություն չկա, դեսպանատուն չկա, և նաև պատերազմ էլ չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է ոչ ֆորմալին, ապա, իհարկե, կլինի հարաբերությունների սրացում,-նշել է նա։

Այն հարցին ի պատասխան, թե  դրանում ի՞նչ մեղքի բաժին ունեն այն քաղաքագետներն ու վերլուծաբանները, որոնք ի սկզբանե գովերգում էին այս գործընթացը՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, թե մարդիկ, ովքեր գովում են ինչ-որ բան, կամ ասում, որ սա հիասքանչ է, վերլուծաբան չեն։

-Վերլուծաբան լինելու իմաստը վերլուծելն ու ասելն է, թե որն է ավելի հավանական, որը՝ ոչ։ Թե ինչն է վատ, ինչը՝ լավ, ուրիշ հարց է։ Մարդ, ով աշխատում է, հնարավոր է, որ սխալվի։ Սխալվում են նաև քաղաքագետները։ Իրականում ես իրավունք ունեմ սխալվել։ Ի վերջո, քաղաքագետն ու սուրճի բաժակ նայողը տարբեր բաներ են,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը