Աշխարհ

22.11.2017 21:30


«Գազպրոմ»-ը վերսկսում Է գազի մատակարարումն Ադրբեջանին

«Գազպրոմ»-ը վերսկսում Է գազի մատակարարումն Ադրբեջանին

«Գազպրոմ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը եւ Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) պայմանավորվել են Ադրբեջանին բնական գազի մատակարարումների վերսկսման շուրջ:

Այդ մասին ասված Է ռուսական գազի հոլդինգի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը: Համապատասխան պարտավորագիրն ստորագրվել Է նոյեմբերի 21-ին: Մատակարարումներն սկսելու ամսաթիվը նոյեմբերի 22-ն Է: Ընդամենը պարտավորագրի շրջանակներում պլանավորվում Է Ադրբեջանին մատակարարել 1,6 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը