Գանձախույզներն Անթալիայի լողափերում թանկարժեք իրեր են որոնում
Թուրքիայում եղանակային անբարենապաստ պայմանների պատճառով գանձախույզները հայտնվել են Անթալիայի դատարկված լողափերում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, զբոսաշրջիկները լքել են Անթալիայի լողափերը, երբ հանգստյան գոտում +20-ից բարձր օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել էր, իսկ բարձր գոտիներում ձյուն էր տեղացել:
Նշվում է, որ լողափերում զբոսաշրջիկներին փոխարինած գանձախույզները մետաղորսիչ հատուկ սարքերի միջոցով թանկարժեք իրերի որոնումներ են իրականացնում, որոնք զբոսաշրջիկները կարող էին կորցրած լինել:
Թուրքիայի օթերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ՝ Անթալիայում ջերմաստիճանը միայն հաջորդ շաբաթ կհասնի նորմային:

Աղբյուրը` Ermenihaber.am