Աշխարհ

22.11.2017 19:46


Էրդողան. «Ռուսաստանն է այն ուժը, որը կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»

Էրդողան. «Ռուսաստանն է այն ուժը, որը կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն Ռուաստանը կարող է լուծել:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` Էրդողանն այս մասին հայտարարել է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս:

Էրդողանը լրագրողներից մեկի «Արդյո՞ք Պուտինի հետ քննարկելու եք Լեռնային Ղարաբաղի խնդիրը» հարցին ի պատասխան նշել է, որ նախատեսվող եռակողմ հանդիպման ժամանակ հնարավորության դեպքում կրկին կբարձրացնի այդ հարցը, քանի որ ղարաբաղյան հարցը նաև Թուրքիայի խնդիրն է:

«Իմ նախորդ այցի ժամանակ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Պարոն Պուտինը վստահեցրել էր, որ հնարավոր ամեն ինչ կանի հակամարտության լուծման համար: Ռուսաստանն է այն ուժը, որը այս խնդիրը կլուծի: Պարոն Պուտինին հայտնել եմ, որ այս հարցում իր սրտացավություն եմ անկնալում»,-հավելել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը