Լրահոս

23.11.2017 07:18


Վրաերթի են ենթարկվել 55-ամյա, 35-ամյա, 48-ամյա, 51-ամյա և 31-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 55-ամյա, 35-ամյա, 48-ամյա, 51-ամյա և 31-ամյա քաղաքացիներ

Նոյեմբերի 21-ին, ժամը 14.15-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55 և 35 տարեկան երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Գյուլիքեխվյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 18.00-ին սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գորկու փողոցի թիվ 80/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ և 5-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Բելառուս 82» մակնիշի տրակտորի վարորդը Գորիս քաղաքի Զանգեր կոչվող տարածքին հարակից անասնագոմի շրջակայքում հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը