Հաագայի դատարանը Մլադիչին մեղավոր չճանաչեց մահմեդականների և խորվաթների ցեղասպանության հարցում
Հաագայի միջազգայինդատարանն այսօր հրապարակել է բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ, գեներալ Ռատկո Մլադիչի գործով վճիռը՝ նրան մեղավոր չճանաչելով մահմեդականների և խորվաթների ցեղասպանության հարցում։ Սակայն, սա միակ կետն է, որով արդարացման վճիռ է կայացվել։ РИА Новости-ին հայտնում է, որ մնացած 10 դրվագներով Մլադիչը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման։
Դատավճիռը կարող է բողոքարկվել։
Դատարանը հաստատել է սերբերի կողմից էթնիկ հողի վրա մահմեդականների և խորվաթների նկատմամբ իրականացված հանցագործությունների փաստը, սակայն չի համարել, որ դրանք ցեղասպանություն կարելի է որակել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 1992-1995թթ. Մլադիչը Բոսնիա և Հերցեգովինայում Սերբիայի Հանրապետության բանակի հրամանատարն է եղել։ Սերբիայի իշխանությունները վերջինիս ձերբակալել էին 2011թ.՝ հանձնելով նրան Հաագայի դատարան։
Մլադիչը մեղադրվում էր պատերազմական իրավիճակում ցեղասպանություն կազմակերպելու և մարդկության դեմ հանցագործութուններ կատարելու մեջ։
Հաագայի դատարանը Մլադիչին մեղավոր չճանաչեց մահմեդականների և խորվաթների ցեղասպանության հարցում
Հաագայի միջազգային դատարանն այսօր հրապարակել է բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ, գեներալ Ռատկո Մլադիչի գործով վճիռը՝ նրան մեղավոր չճանաչելով մահմեդականների և խորվաթների ցեղասպանության հարցում։ Սակայն, սա միակ կետն է, որով արդարացման վճիռ է կայացվել։ РИА Новости-ին հայտնում է, որ մնացած 10 դրվագներով Մլադիչը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման։
Դատավճիռը կարող է բողոքարկվել։
Դատարանը հաստատել է սերբերի կողմից էթնիկ հողի վրա մահմեդականների և խորվաթների նկատմամբ իրականացված հանցագործությունների փաստը, սակայն չի համարել, որ դրանք ցեղասպանություն կարելի է որակել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 1992-1995թթ. Մլադիչը Բոսնիա և Հերցեգովինայում Սերբիայի Հանրապետության բանակի հրամանատարն է եղել։ Սերբիայի իշխանությունները վերջինիս ձերբակալել էին 2011թ.՝ հանձնելով նրան Հաագայի դատարան։
Մլադիչը մեղադրվում էր պատերազմական իրավիճակում ցեղասպանություն կազմակերպելու և մարդկության դեմ հանցագործութուններ կատարելու մեջ։
Գեներալն իր մեղքը չի ընդունում։
7or.am