Թբիլիսիում ի վերջո հաջողվել է վնասազերծել ահաբեկչության մեջ կասկածվողներին (տեսանյութ)
Վրաստանում ահաբեկչության մեջ կասկածվողներին ի վերջո հաջողվել է վնասազերծել։ Հատուկ ջոկատայինները գրոհել են այն բնակարանը, որտեղից կրակոցներ էին հնչում։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնի է դարձել, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված է 1 անձ, մյուսները ոչնչացված են:
Ինչ վերաբերում է հատուկջոկատայիններին, նրանցից մեկը, ով վիրավորվել էր գլխի շրջանում, վիրահատությունից հետո մահացել է Ինգորոկղվայի հիվանդանոցում: Վիրավորված է նաև 2 հատուկջոկատային:
«Грузии онлайн»-ի փոխանցմամբ՝ վարձակալած բնակարանը պատկանում է 26-ամյա Ասլան Ժաբրաելովին, ով ապրում է Դուիսի գյուղում և աշխատում «Սոկար» ավտոլցակայանում: Պարբերականի տեղեկություններով՝ իր եղբոր կնոջ խնդրանքով նա վարձակալության է տվել բնակարանը՝ չհետաքրքվելով վարձակալողների ինքնությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոեյմբերի 22-ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն էր սկսվել։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել է երկու ահաբեկիչ, շրջապատվել էր, այնտեղից մարդիկ տարհանվել էին։ Առավոտյան Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել էին շենքը, լսվել էին կրակոցներ և պայթյուններ։
Ըստ շենքի բնակիչներից մեկի՝ բնակարանում ապրում էին Պանկիսիի կիրճից չեչեններ:
Հատուկ գործողության պատճառով նաև տարհանվել էին հարևան շենքերի բնակիչները, մոտակա դպրոցում դասերը դադարեցվել էին։

7or.am