Լրահոս

22.11.2017 13:19


2 օր առաջ անհայտ կորած տղամարդու դին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերվել է Գորհայքի լճի տարածքում

2 օր առաջ անհայտ կորած տղամարդու դին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերվել է Գորհայքի լճի տարածքում

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178.2-րդ կմ հատվածում Գորհայքի լճի տարածքում ավտոմեքենա է ընկել, որի մեջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ВАЗ 2106 մակնիշի 35 DA 176 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 24-ամյա Թաթուլ Թադևոսյանին, ով, 2 օր է՝ Ոստիկանության Վայքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը