Աշխարհ

22.11.2017 12:52


Հաագայի դատարանն այսօր կհրապարակի բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռատկո Մլադիչի գործով վճիռը

Հաագայի դատարանն այսօր կհրապարակի բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռատկո Մլադիչի գործով վճիռը

Հաագայի միջազգային դատարանն այսօր կհրապարակի բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ, գեներալ Ռատկո Մլադիչի գործով վճիռը։ РИА Новости-ն գրում է, որ շատ սերբերի համար Մլադիչը համարվում է ազգային շահերի պաշտպան և հերոս, իսկ ազգայնական ուժերի ցույցերին մարդիկ գնում են նրա նկարով պաստառներ պարզած։

Փոխարենը բոսնիացի մահմեդականները Մլադիչին համարում են Սրեբրենիցի ջարդերում ավելի քան 7 հազար զոհերի և այլ ծանր հանցագործությունների գլխավոր մեղավոր։

Հիշեցնենք՝ 1992-1995թթ. Մլադիչը Բոսնիա և Հերցեգովինայում Սերբիայի Հանրապետության բանակի հրամանատարն էր։ Սերբիայի իշխանությունները վերջինիս ձերբակալել են 2011թ.՝ հանձնելով նրան Հաագայի դատարան։

Մլադիչը մեղադրվում է պատերազմական իրավիճակում ցեղասպանություն կազմակերպելու և մարդկության դեմ հանցագործութուններ կատարելու մեջ։

Գեներալն իր մեղքը չի ընդունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը