Աշխարհ

22.11.2017 11:59


Հիմարություն. ԱՄՆ պետքարտուղարության պատասխանը Էրդողանի հայտարարությանը

Հիմարություն. ԱՄՆ պետքարտուղարության պատասխանը Էրդողանի հայտարարությանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ակնարկել էր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ ԱՄՆ-ի կապի մասին:

Էրդողանը ԱՄՆ-ում ձերբակալված, իր հետ սերտ կապեր ունեցող թուրք գործարար Ռեզա Զարրաբի դատավարության թեմայով խոսելիս ասել էր հետևյալը. «Դեկտեմբերի 17-25-ի թակարդը տարել Ամերիկայում են դրել»:

Պետքարտուղարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է Նոյերթից, թե արդյոք ԱՄՆ-ն դավադրություն է կազմակերպում Թուրքիայի դեմ:

Նոյերթը պատասխանել է, որ այդ պատմությունը իրենք առաջին անգամ չեն լսում Թուրքիայից:

«Հեղաշրջման փորձը սատարելու վերաբերյալ մեզ ուղղված մեղադրողներին ի պատասխան ևս մեկ անգամ պետք է կրկնեմ՝ հիմարություն է»,- նշել է խոսնակը:

Լրագրողները Նոյերթից հարցրել են նաև, թե վերջինս ինչպես է մեկնաբանում ՆԱՏՕ-ի գործընկեր հանդիսացող Թուրքիայից հաճախակի հնչող նման մեղադրանքները:

«Թուրքիան ԱՆՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներից մեկը: Թուրքիայի հետ բազմաշերտ հարաբերություններ ունենք: Սակայն ԱՄՆ-ին հեղաշրջման փորձի նախապատրաստության մեջ մեղադրելը անհիմն է»,-եզրափակել է Նոյերթը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով ԱՄՆ-ում ձերբակալված, ժամանակին կոռուպցիոն սկանդալի գործով անցած գործարար Ռըզա Զարրաբի մասին, ասել էր. «Դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում դրած թակարդը (Կոռուպցիոն սկանդալի շրջանակներում գյուլենական դատավորների ու դատախազների կողմից կազմակերպված ձերբակալությունները Թուրքիայում-խմբ.) տարել դրել են ԱՄՆ-ում»:

Ռըզա Զարրաբին 2016-ի մարտին ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու, բանկային կեղծարարություն անելու եւ ԱՄՆ-ին թալանելու մեղադրանքով։

Էրդողանի հետ սերտ կապերով հայտնի Ռըզա Զարրաբը Թուրքիայում ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի գործով ժամանակ։ Էրդողանի կողմից փոխված դատավորների ու դատախազների միջամտության արդյունքում կարճ ժամանակ անց կոռուցիոն սկանդալի բացահայտման արդյունքում ձերբակալված բազմաթիվ պաշտոնյաներ ու գործարարներ, այդ թվում՝ Զարրաբը ազատ արձակվեցին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը