Թբիլիսիիում հատուկ գործողություն է ընթանում․ շրջապատված ահաբեկիչները կրակում են (տեսանյութ)
Նոեյմբերի 22-ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է սկսվել։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել է երկու ահաբեկիչ, շրջապատվել է, այնտեղից մարդիկ տարհանվել են։ Առավոտյան Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել են շենքը, լսվել են կրակոցներ և պայթյուններ։ Այս մասին հայտնում է վրաստանյան Rustavi 2 հեռուստաալիքը։ Գրոհի արդյունքների և կորուստների մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ըստ շենքի բնակիչներից մեկի՝ բնակարանում ապրում էին Պանկիսիի կիրճից չեչեններ:
Ահաբեկիչների կողմից զբաղվեցված շենքի մոտ են բերվել «Կոբրա» զրահամեքենաներ:
Վիրավորվել է մեկ հատուկջոկատային, մարտական գործողությունները շարունակվում են:
Առայժմ տարածված տեղեկության համաձայն՝ Գաբրիել Սալոսի փողոցում տեղակայված շենքում գտնվում է երկու ահաբեկիչ, ովքեր Վրաստանի քաղաքացիներ չեն։ Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ուժերը արդեն 15 ժամ է, ինչ շարունակում են նրանց ձերբակալման ուղղությամբ հատուկ գործողությունը։
Շենքի գրոհը սկսվել է առավոտյան ժամը 5։00-ին, շուրջ մեկ ժամ լսվել են կրակոցի և պայթյունի ձայներ։ Դրանից հետո միջադեպի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ և իրավապահ կառույցների լրացուցիչ ուժեր։ Հատուկ գործողության պատճառով նաև տարհանվում են հարևան շենքերի բնակիչները, մոտակա դպրոցում դասերը դադարեցվել են։
Վրաստանի ՆԳՆ-ն և ՊԱԾ-ն առայժմ գործողության անցկացումը չեն մեկնաբանել։ Նաև որևէ տվյալ չի տրամադրվել հնարավոր կորուստների կամ տուժածների վերաբերյալ։

Աղբյուրը՝ razm.info