Լրահոս

22.11.2017 10:07


46–ամյա վարորդը Honda-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. 7 վիրավորներից 6-ը արտասահմանցիներ են

46–ամյա վարորդը Honda-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. 7 վիրավորներից 6-ը արտասահմանցիներ են

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան- Երասխավան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը իր վարած Honda մակնիշի 60 GD 099 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել–ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 6-ը Արտաշատի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, 3-ը ֆիլիպինցիներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը