Աշխարհ

21.11.2017 20:52


Խորհրդարանն իմպիչմենտ ներկայացրեց․ Մուգաբեն հայտարարեց հրաժարականի մասին (տեսանյութ)

Խորհրդարանն իմպիչմենտ ներկայացրեց․ Մուգաբեն հայտարարեց հրաժարականի մասին (տեսանյութ)

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հայտարարել է այդ երկրի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Նա նման որոշում է կայացրել խորհրդարանի ներկայացրած իմպիչմենտից հետո։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Մուգաբեն մեկ օր հետո արդեն պաշտոնապես կզրկվի իշխանությունից։

93-ամյա Մուգաբեն, ով Զիմբաբվեի նախագահն էր 1987թ․ դեկտեմբերի 31-ից, մեղադրվում է Սահմանադրությունը խախատելու և երկրի ղեկավարի պարտականությունները կատարել անկարող լինելու մեջ։

Ավելի վաղ Զիմբաբվեի իշխող ZANU-PF կուսակցությունն արտահերթ ժողովում Մուգաբեին ազատել էր կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Կուսակցության նոր նախագահ էր դարձել Էմերսոն Մնանգագվեն, ում Մուգաբեն վերջերս փորձել էր պաշտոնանկ անել: Կուսակցության շարքերից հեռացվել էր նաև Մուգաբեի կինը՝ 52-ամյա Գրեյսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը