Բաքուն բողոք է հայտնել Ֆրանսիային` Արցախի նախագահի այցի հետ կապված
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզը հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ։ Ինչպես հայտնում է apa-ն, Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի դեսպանին ադրբեջանական իշխանություններն իրենց դժգոհությունն են հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը նշել է, թե այդկերպ «Հայաստանը և հայկական լոբբին Եվրամիության երկրներում փորձում են խոչընդոտել բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»։