Լրահոս

21.11.2017 20:23


Թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողություն է կատարվել

Թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողություն է կատարվել

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1976 թ. ծնված Նաիրա Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն, որը նոյեմբերի 20-ին, ժամը 10.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից բերման է ենթարկվել Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը