Աշխարհ

21.11.2017 17:07


Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի

Մամուլ. Մխիթարյանը ՄՅՈւ-ում հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Նյուքասլի» հետ խաղի հայտացուցակից:

28-ամյա ֆուտբոլիստը հանդիպումը բաց է թողել «մարտավարական» նկատառումներից ելնելով: Բրիտանացի լրագրողներ և սյունակագիրներ անդրադարձել են Հայաստանի հավաքականի ավագի բացակայությանը:

Manchester Evening News-ի լրագրող Շարլոթ Դանկեր

«Մխիթարյանը ներառված չէ, ոչ էլ վնասվածք ունի: Հաշվի առնելով իր վերջին ելույթները՝ նա այնքան էլ զարմացած չէ այդ փաստի առթիվ»:

Մարզական սյունակագիր Ջոնաթան Շրեգեր

«Մխիթարյանին բավականաչափ տեսել եմ պնդելու համար, որ նա տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հնարավոր է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու համար անհրաժեշտ վերաբերմունք և հետևողականություն չունի, սակայն նրա բացակայության մասին արձագանքներն ինձ կոշտ են թվում: Մխիթարյանը հանգստի կարիք ունի, և կարծում եմ՝ նա կկարողանա հաջողության հասնել «Յունայթեդում», եթե ցանկանա դա»:

Մարզական սյունակագիր Լիամ Քենինգ

«Անդեր Էրերան և Հենրիխ Մխիթարյանն այնքան լավ էին կատարում իրենց պարտականությունները: Իսկապես տխուր է տեսնել դա: Ունակ են ավելիին»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը