Աշխարհ

21.11.2017 16:06


Ուժի մեջ է մտնում Վրաստան-ԵՄ ասոցացման նորացված օրակարգը

Ուժի մեջ է մտնում Վրաստան-ԵՄ ասոցացման նորացված օրակարգը

Նոյեմբերի 21-ից պաշտոնապես մեկնարկում է Վրաստան-Եվրամիություն ասոցացման նորացված օրակարգը, որը նախատեսված է 2017-2020 թվականների համար։

Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում: Գերատեսչությունում նշում են, որ նոր օրակարգը ավելի հավակնոտ է, Վրաստանին հնարավորություն է տալիս մինչև 2020 թ․ առավելագույնս մոտենալ Եվրամիության չափանիշերին:

«Նորացված օրակարգը պատրաստվել է քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցությամբ: Այն ենթադրում էՀԿ-ների կոնկրետ առաջնահերթություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կառավարում, արտաքին և անվտանգության քաղաքականությունը, արդարադատությունը, ազատությունը, առևտուրը, տնտեսական զարգացումը, հաղորդակցությունը, էնէերգոարդյունաբերությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, շարժունակությունն ու ժողովուրդների միջև կապերը»,-ասված է Վրաստանի արտգործնախարարության տարածված հայտարարությունում։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը