Լրահոս

30.01.2010 13:16

Հանուն սիրո Է. Շարմազանովի արած խենթությունները հայտնի են միայն նրանց, ում համար դա արվել է

Հանուն սիրո Է. Շարմազանովի արած խենթությունները հայտնի են միայն նրանց, ում համար դա արվել է

Սիրո և երիտասարդության բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երիտասարդներին սեր և երջանկություն է մաղթել։

-Թող Աստված իրենց միշտ սիրո մեջ պահի, և երիտասարդությունը լավ կյանք ունենա, ապրի խաղաղ պայմաններում։ Թող մի բան լավ գիտակցեն՝ երջանկությունը ո՛չ ֆինանսի, ո՛չ պաշտոնական դիրքի հետ կապ չունի։ Երջանկությունը հոգու զգացում է, որը պայմանավորված է միայն սիրով։ Ես մեր երիտասարդությանը մաղթում եմ, որ սիրո՛վ պայմանավորված երջանկությունը հետևի նրանց ամբողջ կյանքում։ Սուրբ Սարգսից էլ խնդրենք, որ իրենց հետ լինի,-«7օր»-ին ասել է նա։

Էդուարդ Շարմազանովը կես կատակ խոստովանել է, որ առաջին սերը եղել է մանկապարտեզում, իսկ ավելի լուրջ՝ բարձր դասարաններում։

-Յուրաքանչյուր սիրահարված մարդ իմ կարծիքով խենթություններ արել է։ Չէ՞ որ սերը հենց խենթություն ու գժություն է պահանջում,-ասել է նա։

Իսկ թե ի՞նչ խենթություններ է արել հանուն սիրո, Է. Շարմազանովը չցանկացավ պատմել՝ նշելով, որ այդ խենթությունների մասին լավ գիտեն նրանք, ում համար արվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։