Աշխարհ

21.11.2017 09:13


Ադրբեջանում հավաքագրում են մինչև 28 տարեկան պայմանագրայինների՝ չնայած օրենքով սահմանված 40-ի

Ադրբեջանում հավաքագրում են մինչև 28 տարեկան պայմանագրայինների՝ չնայած օրենքով սահմանված 40-ի

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Հատկանշական է, որ, չնայած համաձայն Ադրբեջանի «Զինվորական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի պայմանագրային զինծառայության կարող են ընդունվել՝

• նվազագույնը լիարժեք միջնակարգ կրթությամբ, օրենքով սահմանված կարգով պարտադիր զինծառայությունն անցած, մինչև 40 տարեկանզինվորականները (բացառությամբ սպաների, ենթասպաների և միչմանների), 19-40 տարեկան կանայք։

Սակայն այս անգամ ընդունելություն հայտարարվել է միայն մինչև 28 տարին լրացած քաղաքացիների համար: Նման սահմանափակում առաջին անգամ նկատվել էր 2017 թ. մայիսին՝ պայմանագրային ենթասպաների ընդունելության մասին հայտարարությունում: Այս տարիքային նեղ սահմանափակման պատճառները չեն նշվում:

Կարող ենք ենթադրել, որ սա արվում է 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո հատուկ նշանակության ստորաբաժանումներում զինծառայողների պակասը լրացնելու նպատակով: Սակայն սա հաստատող փաստեր չկան:

Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ այդ երկրի ՊՆ ուսումնամարզական կենտրոնում պատրաստության կուրսն անցածները զորքերում կծառայեն որպես շարքայիններ, սերժանտներ և մատրոսներ (նավաստի):

Պայմանագրային զինծառայողների պատրաստումն Ադրբեջանում անցկացվում է ամեն տարվա հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին: Ենթասպաների և միչմանների համար պատրաստության կուրսը 11 շաբաթ է, իսկ շարքային, սերժանտ և նավաստի պայմանագրայիների համար՝ 4 շաբաթ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը