Աշխարհ

21.11.2017 07:36


Ողջույնի համաշխարհային օրն է

Ողջույնի համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 21–ին, աշխարհը նշում է Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day)։

Սա 1973-ին՝ սառը պատերազմի ամենաթեժ պահին, նախաձեռնել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայեն Մաքքոմաքները՝ ի պատասխան Եգիպտոսի և Իսրայելի միջև եղած հակամարտության։ Եղբայրների գաղափարը՝ իբրև միջազգային լարվածության ուժեղացման դեմ յուրօրինակ բողոք, հավանության արժանացրեց ավելի քան 180 պետություն։ Այդ ժամանակից ի վեր՝ ողջույնի համաշխարհային օրը նշում են տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ՝ խոշոր քաղաքական առաջնորդներ, արդյունաբերական մագնատներ, կինոյի ու հեռուստատեսության հայտնի դեմքեր:

Սա գեղեցիկ օր է առհասարակ ընկերական ողջույնների, ուրախ զգացողությունների և լավ տրամադրության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը